Տարբեր են պատերազմի և քաղաքական դաշտերը, շատ են տարբեր


13:59 , 4 փետրվար, 2015

Տարբեր են պատերազմի և քաղաքական դաշտերը, շատ են տարբեր։ Պատերազմի դաշտում շատ անգամներ ավելի դյուրին է վստահելիներ գտնել ու դաստիարակել։
Պատերազմի դաշտում դյուրին է ճիշտ մարդու կողքին կանգնել ու կողքին ճշտերին տեղ տալ։
Ավա՜ղ, հաճախ պատերազմական դաշտի ականներին չխաբնված մարտիկները քաղաքական դաշտի ականների վրա են հայտնվում։
Պատերազմական դաշտում վստահելուն վարժված մարդիկ հաճախ են չարաշահվում քաղաքական դաշտը ճահիճի վերածողների կողմից։