Չեն վճարում, չէ, ուրեմն ԼՂՀ-ն վարչատարածքային միավոր է ՀՀ կազմում


21:41 , 3 փետրվար, 2015

Էն, որ որոշ ղարաբաղցի պաշտոնյաներ ասում են, որ Ղարաբաղը Հայաստան չի, արդյո՞ք նշանակում է՝ պատրաստվում են վճարել Հայաստանի տարածքով ԼՂՀ տարանցիկ բեռնափոխադրումների համար:

Չեն վճարում, չէ, ուրեմն ԼՂՀ-ն վարչատարածքային միավոր է ՀՀ կազմում, պարզապես մարզն այս դեպքում հանրապետություն է կոչվում (ինչպես օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում), և մարզպետն այնտեղ նախագահ է կոչվում (ինչպես ՌԴ որոշ վարչատարածքային միավորներում):