Բերձորում տեղի ունեցածի պատճառն այն է, որ Արցախում 2007 թվականից ի վեր միաբևեռ քաղաքական դաշտ է ստեղծվել. Գեղամ Բաղդասարյան


21:35 , 3 փետրվար, 2015

«Բերձորում տեղի ունեցածի պատճառն այն է, որ Արցախում 2007 թվականից ի վեր, մինչև այդ էլ դրա սերմերը կային, բայց 2007 թվականից այս կողմ միաբևեռ քաղաքական դաշտ է ստեղծվել, միաբևեռ հասարակություն, որտեղ բացակայում է բանավեճը, երկխոսությունը, և քաղաքական մշակույթն այս մակարդակով դժվար է արձագանքել քաղաքական մարտահրավերի, և նման պարագայում ծնվեց ուժի գաղափարը, մահակի գաղափարը»:
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյան