Արենի գինու փառատոնն՝ իմ աչքերով (Photo)


10:43 , 7 հոկտեմբեր, 2012

Հոյտեմբերի 6-ին կայացավ ամենամյա Արեն գինու փառատոնը, որին մասնակցեցի նաև ես։ Ինձ համար այն կրկնակի հաճելի է, քանզի արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Երևանից դուրս գտնվող իրական Հայաստանը, ուստի ինձ րկնակի հաճելի էր այս տօնակատարությանը մասնակցելը։ Դու էլ կարող ես ճամփորդել դեպի Արենի՝ դիտելով այս ֆոտոշարքը։

 

Իմ ճանապարհորդությունը մեկնարկեց Հանրապետության հրապարակից, որտեղից մեկնարկեց տուրիստներով, տեղացիներով և լրագրողներով բեռնված ավտոբուսենրի և միկրոավտոբուսների շարասյունը.


 

100 կիլոմետր ճանապարհ անցնելուց հետո, մենք վերջապես հասանք սահմանաերձ Խաչիկ և Արենի գյուղերը, որտեղ արդեն կազմ պատրաստ մեզ էին սպասում տեղացի գինեգործները.

Որքան ավելի էինք մոտենում գյուղի կենտրոնական հրապարակին, այնքան ավելի էին շատանում տեսակ-տեսակ գինիներ, մեղր, քաղցրավենիքներ և հուշանվերներ առռաջարկող տաղավարները, իսկ հենց հրապարակի մատույցներում մեզ դիմավորում էին արդեն ազգային տարազներով երեխաների պարային խումբը.

Գլոբալացումը Արենի գյուղ էր հասել անգլերենի տեսքով...

... այնպես էլ գենդերյին բալլանսի տեսքով:

 Բավականին հետաքրիքիր էր հետևել բոլոր միջոցառումներն: Օրինակ այս խողում պարանը քաշում էին երկու թիմեր; իսկ չափորոշիչը պարանի մեջտեղում գտնվող մե շիշ տնական օղին էր:
 Տեղացի գինեգործները և բոլոր գինեգործական ընտրությունները ունեին իրենց տաղավարները; որտեղից ժամանող մարդիկ կարող էինհյուրասիրվե և գնել գինի; ինչպես նաև այն ամենը ինչ առաջարկվում էր տաղավարներում:


Շուտով ժամանեցին նաև բարձրաստիճան հյուրերը.

Այստեղ էին նաև գինու համտեսողները` Իտալիայից;Ֆրանսիայից և Հայաստանից: Նրանցից երուսը 2008 և 2011 ճանաչվել էին աշխարհի լավագույն համտեսող-սոմյեներ.

Մինչդեռ հյուրասիրությունը և գինու վաճառքը շարունակվում էր

Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ արտասահմանցի զբոսաշրջիկներ որոնք բոլորն անխտիր հիացած էին այս տոնակատարությունով.

Գինին` գինիով; բայց մարդիկ սովածանալու հատկություն ունեն: Հատուկ այս նպատակով գործում էին քյաբաբի ու խորովածի կոբնվեյերներ; որոնք մի կերպ էին հասցնում պատրաստել հարյուրավոր հյուրերի պատվերները.

Հայրենի հողերում համերգով հանդես եկավ Սիլվա Հակոբյանը

Իսկ համերգի ողջ ընթացքում; մի քանի աղջիկներ անընդհատ ճզմում էին խաղողը` հսկայական չանի մեջ.

Գինու փառատոնը գինու փառատոն չէր լինի առանց... գրքի:ՃՃՃ 

Ընդհանրապես; կոնտրաստները շատ էին այստեղ և ես տեսա այնիսի բաներ որոնք Երևանում վաղուց արդեն չես տեսնի.

 

Տվյալ դեպքում ցուցանակը ոչ թե ջերմուկ ու կետչուՊ է գովազդում այլ գրված է մրցույթին մասնակցող բնակավայրերի անունները.

... իսկ ամենամեծ կոնտրաստը երանի համեմատ հասարակ մարդիկ էին` գյուղացիները. բաց դեմքերով; պարզ ու շիտակ; բարի և աշխատասեր: