9-ամյա տղան տանը մողեսներ է բազմացնում


00:30 , 7 հոկտեմբեր, 2012

Բրիտանացին տանը 94 հատ մողես է պահում: Նա 9-ամյա Բեն Ուիթակերն է Ռոյսթոն քաղաքից:
Կես տարի առաջ ընկերների հետ զբոսանքից Բենը տուն է եկել 3 մողեսներով և տնեցիներին համոզել է կենդանիներին պահել տանը: Ծնողները սկզբում դեմ են եղել որդու որոշմանը, սակայն հետո ստիպված են եղել համաձայնել: Մի քանի ամիս առաջ սողունները մեծ քանակությամբ ձու են դրել: Բենի ուրախությանը չափ ու սահման չի եղել, երբ ձվերից 91 հատ մողես է դուրս եկել: