«Արդյո՞ք Ռուսաստանը բարեկամ է Ադրեջանին, թե՞ թշնամի» խորագրով հարցում Ադրբեջանում


14:01 , 3 փետրվար, 2015

Ադրբեջանական թերթերից մեկը հարցում է անցկացրել Բաքվի բնակիչների շրջանում «Արդյո՞ք Ռուսաստանը բարեկամ է Ադրեջանին, թե՞ թշնամի» խորագրով: Հարցվողների մեծամասնության կարծիքով՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին է, քանի որ Ղարաբաղը հայերը վերցրել են հենց ռուսների օգնությամբ: Ուշագրավ է այն փաստը, որ նույնիսկ երեխաներն են ռուսներին թշնամի համարում: Համենայն դեպս, հարցմանը մասնակցել են նաև դպրոցական տարիքի երեխաներ: