Առավոտյան նախաճաշ. մյուսլի


09:23 , 3 փետրվար, 2015

Բաղադրությունը`
Կարագ 50 գր, 
Մեղր 2 ճաշի գդալ 
Վարսակի փաթիլներ 1.5 բաժակ
Ընկույզ
Համեմունքներ` ըստ ճաշակի 
Կաթ կամ յոգուրտ:
Պատրաստման եղանակը`
Հալեցնել կարագն ու մեղրը փոքր կաթսայի մեջ, ապա ավելացնել համեմունքները (վանիլ, դարչին, մշկընկույզ), վարսակի փաթիլները և կտրտած ընկույզը (նուշ, ընկույզ, պնդուկ): Դրեք ստացված խառնուրդը ջեռոցում 10 րոպե 150 ºC ջերմաստիճանում: Արդյունքում, դուք կունենաք 3-4 բաժին օգտակար և համեղ նախաճաշ, որն ուտում են կաթով կամ յոգուրտով:

Բարի ախորժակ!