Մարդուն անարգում են միայն կրիմինալ, գող, ավազակ, մարդասպան վարքի, այլ ոչ իր գիտակցականի համար


19:51 , 6 հոկտեմբեր, 2012

ՀԱՐԳԵՆՔ ՄԻՄԻԱՆՑ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
Ինձ մտահոգում է ներկա հայ երիտասարդության անհարգալից վերաբերմունքը երբ բանավիճում են մարդկանց հետ, պատճառաբանելով որ դիմացինը պատկանում է , կամ պատկանել է , այս կամ այն կազմակերպության, կուսակցության անցյալում, կամ ներկայում...... երբ մարդ, իր անցյալում մարդասպան չի եղել, գող ու ավազակ չի եղել...ասենք անցյալում կոմունիստ է եղել, կամ դաշնակ, կամ նացիստ...հետո ինչ՞...չէ որ մարդս իր երիտասարդ տարիներից մինչ խոր ծերություն, կարող է փոխել իր կուսակցությունը, իր հավատքը, ըստ համաշխարհային ու երկրի ԷԿՈՆՈՄԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ու ամենակարեվորը, այդ կուսակցության պարագլուխների գիտակցության ու վարքի գործընթացքից....Օրինակ, Ստալինը կարող էր ավելի հարգված ղեկավար լիներ այսօր, իսկ ժամանակին իր համար մարդիկ թաշկինակ էին հանում ու լացում իր համար....եթե նա միլիոններով մարդկանց չաքսորեր ու չգնդակահարեր իրենց քաղաքական գիտակցության համար...ու հիմա հայ երիտասարդները, որեվե քաղաքական մարդու, կարծում են կարողանում են նվաստացնել, իրենց նամյոկներով ու սխալ ներկայացումով, կամ ըմբռնումով, ու չեն հասկանում, որ մարդուն իր գիտակցականի համար չեն անարգում, այլ ՄԻԱՅՆ ԻՐ ԿՐԻՄԻՆԱԼ, ԳՈՂ ԱՎԱԶԱԿ, ՄԱՐԴԱՍՊԱՆ ՎԱՐՔԻ ՀԱՄԱՐ.....