Քաղաքականության մեջ խաղադրույքները շատ բարձր են, և այստեղ վճռվում է պետության և ազգի ճակատագիրը


22:43 , 2 փետրվար, 2015

Երբ որոշ քաղաքագետներ և քաղաքական վերլուծաբաններ տարբեր որակի կանխատեսումներ են կատարում, օրինակ, որ «2015-ից մեկնարկել է Գյումրիի ռազմաբազայի Արցախ տեղափոխելու գործընթացը» կամ նման տիպի այլ բաներ, ապա նրանք պատասխանատվություն պիտի կրեն այդ կանխատեսման չիրականացման դեպքում: Եվ այս դեպքում էական չէ. այդ վերլուծություն-կանխատեսումներն ամրագրված են որոշակի գումարով, թե ուղղակի հեղինակի մտքի փայլատակումներն են: Եթե բժիշկը սխալ դիագնոզ է տալիս, և հիվանդը մահանում է, նա պատասխանատվություն է կրում: Եթե ուսուցիչը սխալ դասավանդման մեթոդներ է կիրառում և փչացնում սերունդը, նա պատասխանատվություն է կրում…
Իսկ ինչու՞ է մեզ թվում, որ քաղաքականության մեջ սխալ կանխատեսումները չեն ենթադրում պատասխանատվություն քո խոսքերի համար, մանավանդ, եթե գիտենք, որ քաղաքականության մեջ խաղադրույքները շատ բարձր են, և այստեղ վճռվում է պետության և ազգի ճակատագիրը: