Քննադատությունն ուղղված է ոչ թե Արցախին ու Արցախի ժողովրդին, այլ իշխանությանն ու իրավապահ մարմիններին


21:47 , 2 փետրվար, 2015

Էն մարդիկ, ովքեր ասում են, թե Հայաստանում հակաարցախյան տրամադրություններ տարածվում, մեծ մասամբ պանիկա գցողներ են... Չկա նման բան. երբ մարդիկ քննադատում են Բերձորում տեղի ունեցած բռնությունները, իրենց քննադատությունն ուղղված է ոչ թե Արցախին ու Արցախի ժողովրդին, այլ իշխանությանն ու իրավապահ մարմիններին, որոնք հայաստանյան իշխանական ու ոստիկանական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում... Այսինքն՝ դժգոհությունն ու քննադատությունն ուղղված է բացառապես ոչ ժողովրդավարական ռեժիմին...