Շոուն` միայն «բարձր մակարդակով»


11:02 , 2 փետրվար, 2015

Շոուն` միայն «բարձր մակարդակով»... Չանաքքալեի հաղթանակի 100-ամյակի միջոցառումների վերաբերյալ թուրքական մամուլը հրապարակել է Չանաքքալեի նահանգապետի շրջաբերականը` ապրիլի 24-25-ին Գալիպոլիի պատմական հուշարձան քաղաքացիների մուտքն արգելելու վերաբերյալ: Նահանգապետի շրջաբերականը հիմնավորված է այդ օրերին անցկացվելիք միջոցառումներին բարձրաստիճան օտարերկրյա ներկայացուցիչների ու մեծ թվով պատվիրակությունների մասնակցության փաստով: Թուրքական մամուլն այդ որոշումը որակել է սկանդալային, քանի որ այն արգելում է երկրի քաղաքացիների ու այցելուների մուտքն այդ օրերին հուշարժանի տարածք: