Ինչ են նշանակում ատամի մածուկների տուփերի վրայի տարբեր գույների շերտագծերը


10:53 , 2 փետրվար, 2015

Կարդացե՛ք.
Ատամի մածուկների տուփի վրա տարբեր գույների շերտագծեր են լինում, գրում է Fitfoodhouse.net -ը: Շերտագծերի գույնը կախված է մածուկի բաղադրությունից:

Այսպես՝ կանաչ շերտագիծը հուշում է, որ ատամի մածուկը բաղկացած է միայն բնական բաղադրիչ տարրերից:

Կապույտի դեպքում դրանում առկա են ինչպես բնական, այնպես էլ դեղորայքային տարրեր:

Կարմիրի դեպքում ատամի մածուկը բաղկացած է բնական և քիմիական տարրերից:

Իսկ ահա սևի դեպքում այն ամբողջությամբ պատրաստված է քիմիական տարրերից: