Դավիթ Թադևոսյան. «Ես ու Աստղիկը կեսգիշերին անակնկալ մատուցեցինք իրար»


13:16 , 1 փետրվար, 2015

Դերասան Դավիթ Թադևոսյանն ու կինը՝ Աստղիկը, Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ միմյանց անակնկալ են մատուցել ուղիղ կեսգիշերին:) ESem.am-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ իրենք բոլոր տոները նշում են կեսգիշերին:

 

Esem.am-ը գրում է. 

«Ես նախապես նվեր էի պատրաստել Աստղիկի համար՝ զարդի տեսքով: Նա էլ ինձ համար էր անակնկալ նվեր պատրաստել, բայց չեմ ցանկանում բացահայտել այն»,- ասաց դերասանը, ում համար այսօր կրկնակի տոն է:

«Այս օրը համընկավ մայրիկիս ծննդյան տարեդարձի հետ ու այժմ նշում ենք երկու տոներն էլ:) Եթե աշխատանքային գրաֆիկս չխանգարի, նախատեսում եմ այսօր մայրիկիս ծննդյան երեկույթից հետո նաև առանձին նշել Սիրո տոնը»,- ասաց Դավիթը՝ շեշտելով, որ որպես տոն՝ իրենք նշում են այս օրը, սակայն միմյանց անակնկալ մատուցելու համար հատուկ չեն սպասում Սիրո տոնին: «Տարվա ընթացքում առանց առիթ շատ ավելի շատ տոներ ենք ունենում: Մենք առօրյայում շատ ենք ուշադրություն դարձնում միմյանց, պարտադիր չէ՝ օրացույցային օր լինի»,- ավելացրեց նա: 

Շարունակությունն՝ այստեղ