Երբ ապակին փշրվում և վնասում է, արդեն մեղավորներ փնտրելն անիմաստ է


00:04 , 1 փետրվար, 2015

Ներքաղաքական կյանքում ցանկացած քայլ կատարելիս պետք է յոթը չափել, նոր կտրել. դժվար ու վտանգավոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների ենք ականատես: Պարտավոր ենք լինել միասնական, հանդուրժող և կշռադատող: Երբեմն մանրուք թվացող բանը կարող է շղթայական իրադարձությունների պատճառով ծանր հետևանքներ ունենալ, ուստի քայլ անելուց առաջ պետք է հեռուն նայել: Կարող է մեծ ապակին լինել ուժեղ, հարվածներից չճաքել, բայց թույլ կետին անլրջորեն կատարված ասեղով հարվածից փշրվել` սպանելով ասեղով հարվածողին էլ, նրան դա անել համոզողին էլ: Հավատացեք, երբ ապակին փշրվում և վնասում է, արդեն մեղավորներ փնտրելն անիմաստ է, ուղղակի քարերի հարվածների դիմացող ապակու թույլ կետին ասեղով պետք չէ հարվածել: