Frontpagemag. «Իսլամական պետություն: Առաջ և հիմա»


23:21 , 31 հունվար, 2015

Frontpagemag.  «Իսլամական պետություն: Առաջ և հիմա»Panorama.am-ը գրում է․

Frontpagemag կայքը հրապարակել է հոդվածագիր Լոյդ Բիլինգսլիի «Իսլամական պետություն: Առաջ և հիմա» վերնագրով հոդվածը, որում անդրադառնում է մեկ դար առաջ և այժմ գործող երկու իսլամական պետությունների՝ Օսմանյան Թուրքիայի և «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ոճրագործություններին: 

«2015 թվականին «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» կամ պարզապես «Իսլամական պետությունը» իր գրավյալ տարածքներում նոր թափով շարունակեց սպանությունները, կոտորածները, հալածանքները և ճնշումները: ԻԼԻՊ-ի աճը շատ արագ էր, սակայն դա չպետք է զարմացնի Արևմուտքի առաջնորդներին, քանի որ 100 տարի առաջ՝ 1915 թվականին, մեկ այլ իսլամական պետություն նույն բանն էր անում: 

Խոսքը Օսմանյան Թուրքիայի մասին է, որտեղ հայերը երկար ժամանակ մարգինալացված էին և վտարված: Որպես քրիստոնյաներ՝ հայերը ոչ մի օրինական իրավունքներ չունեին և չէի կարող օգտվել իսլամական դատարաններից: 

Հայերի դեմ ցեղասպան գործողությունների ականատեսները շատ են: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուն նույնիսկ գրել է, որ չի պատկերացնում ավելի սարսափելի բան, քան այն, ինչ տեղի էր ունենում ողջ Թուրքիայում: Նրան տաք արդուկ էին դնում հայերի վրա, այրում, հետո պոկում այդ վերքերը: Թուրք Մեհմեդ Ռաշիդը հայերին տանջում էր ոտքերին տաքացած նալ խփելով և նրանց փողոցով քայլել ստիպելով: Նա նաև նրանց խաչել է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ