22:06 , 31 հունվար, 2015
Replik.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այլևս հնարավորություն չի տեսնում Հունաստանի պարտքերը փրկելու համար:
«Մասնավոր վարկատուները հրաժարվել են անել դա, իսկ բանկերն առանց այդ էլ Հունաստանի արդեն մի քանի միլիարդի հասնող պարտք են ներել: Ես այլևս հնարավորություն չեմ տեսնում պարտքերը փրկելու համար»,-Մերկելի խոսքերն է մեջբերում Hamburger Abendblatt թերթը:
Նա հավելել է, որ Աթենքին ֆինանսական օգնության նոր փաթեթ տրամադրելու պայմաններից մեկը երկրում բարեփոխումներ անցկացնելն է. «Եվրոպան կշարունակի հանդուրժողականություն ցուցաբերել Հունաստանի և մյուս երկրների նկատմամբ, որոնք տուժում են ճգնաժամից, սակայն փորձում են բարեփոխումներ իրականացնել»,-ասել է կանցլերը: