21:23 , 31 հունվար, 2015
Armlur.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես գաղտնի է պահել իր երկու դուստրերի մասին տեղեկությունները. համացանցում անգամ անհնար է գտնել նրանց՝ վերջին տարիներին արված լուսանկարները: Այս մասին գրում է Լեոնիդ Բերշիդսկին «Պուտինի ընտանեկան արժեքները» վերնագրով իր հոդվածում, որը հրապարակվել է Bloomberg-ում:
Սակայն հիմա Կրեմլը, ինչպես երևում է, այնքան էլ չի ջանում վերջ դնել այն լուրերին, որ Պուտինի կրտսեր դուստրը՝ Եկատերինան, ապրում է Մոսկվայում ու ղեկավարում է մի ընկերություն, որը ներգրավված է 1.7 միլիարդ դոլար արժողությամբ նորարարական կենտրոնի կառուցմանը: Միակ հարցազրույցը, որը տվել են Պուտինի աղջիկները՝ 1985թ. ծնված Մարիան ու 1986թ. ծնված Եկատերինան, եղել է «Առաջին դեմքից» գրքի համար, որը հրապարակվել է 2000թ. Պուտինի նախընտրական քարոզարշավի համար: Պուտինն այդ ժամանակ ասել է, որ նրա դուստրերը «չափազանց խելացի են» ու հայտարարել է, որ աղջիկների անվտանգության շուրջ անհանգստությունները բարդացնում են նրանց կյանքը:
«Մենք անգամ չենք նկատում թիկնապահներին: Երբ մենք ինչ-որ տեղ ենք գնում ընկերներով, նրանք գտնվում են մոտակայքում՝ ջանալով չխանգարել»,-ասել է Կատերինան, ով այդ ժամանակ դեռևս պատանի է եղել: Նա նաև հայտարարել էր, որ չի հետաքրքրվում քաղաքականությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ