«Հայ» բառը չի կարա «ազնիվ», «արդար», «խելացի» բառերի հոմանիշ լինել


20:30 , 31 հունվար, 2015

Ամեն անգամ երբ լսում կամ կարդում եմ «էս ինչ ա կատարվում, ամոթ ա, հայը հային ա ծեծում» արտահայտությունը իսկապես խնդալս գալիս ա... Այսպիսի արտահայտություններ անողները երևի ինչ-որ ուրիշ աշխարհում են ապրում, որտեղ դա զարմանալի բան ա ու այդտեղ բոլոր-բոլոր հայերը իրար քույր-եղբայր են կամ ջերմ ընկերներ... Ես ուրիշ տեղ եմ ապրում աչքիս, օր չկա որ մի հատ անբարոյականի տղա ու նագլի համբալ չտեսնեմ... «Հայ» բառը չի կարա «ազնիվ», «արդար», «խելացի» բառերի հոմանիշ լինել, քանի որ մեր մեջ էլ կան լիքը ԲՏներ... Ես անգամ կասեի, որ մարդաքանակի հաշվարկով տոկոսային կարող ա լիքը ուրիշ ազգերից շատ լինեն... Հերիք ա էտ «հայ» բառին տանք այնպիսի որակավորումներ, որոնք շատերի դեպքում իրականության հետ կապ չունեն, հայ էլ կա հայ էլ...