Ի՞նչ պատահեց, որ ավտոերթից էսքան խրտնեցիք


20:00 , 31 հունվար, 2015

Արցախում են ծառայում Հայաստանի պատանիները: Արցախի բնակիչներն ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր:
Հայաստանի պառլամենտում քանի անգամ ընտրվում էին Արցախից պատգամավորներ: Հայաստանի և Արցախի տնտեսությունները միավորված են և դրամային գոտում են գտնվում:
Հայաստանի կուսակցություններն Արցախում նույնանուն կուսակցություններ ունեն: Հայաստանի բանկերն Արցախում ունեն մասնաճյուղեր: Այս շարքը կարելի է շարունակել:
Հիմա ի՞նչ պատահեց, որ ավտոերթից էսքան խրտնեցիք։
Որ մտնեին, պտտվեին, դուրս գային, խնդիր կա՞ր։