Ժաննա Բուտուլյան. «2 տարի առաջ այլ կերպ էի պատկերացնում սերը»


16:30 , 31 հունվար, 2015

Esem.am-ը գրում է.

Մինչ դու ընկերուհիներիդ պատմում ես, թե ինչ երազ ես տեսել այս գիշեր, ESem.am-ը հայտնիներից հետաքրքվել է նրանց տեսած երազի մասին:) Դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ հետաքրքիր զրույց ունեցանք այս արարողության ու սիրո մասին:)

Ժաննան երեկ աղի բլիթ է պատրաստել իր և քրոջ համար, որն իր խոսքով, այնքան էլ աղի չէր ստացվել:)  «Խառը երազ եմ տեսել: Ճիշտն ասած՝ խախտել եմ ավանդույթը, քանի որ ուտելուց հետո պետք է չխոսես, իսկ ես երկար խոսել եմ, ինչ-որ հարցեր քննարկել... Հավանաբար  դա էր պատճառը, որ կոնկրետ ոչինչ չտեսա,- ասաց նա ու հավելեց, որ նախկինում տեսել է խորհրդանշական երազներ: -Ինձ երբեք ջուր չեն տվել, բայց ես իմ երազում տեսել եմ մարդկանց, ում հետագայում ճանաչել եմ, նրանք ինձ երկրպագել են, բայց չեն դարձել իմ ընտրյալը, քանի որ ջուր չէին տվել: Կարծում եմ՝ երբ ինչ-որ մեկն ինձ ջուր տա, այն ժամանակ էլ կունենամ ընտրյալ»:

Ժաննայի խոսքով՝ այս արարողությունն իր համար խորհրդանշական է: «Այսօր սիրո տոնը չեմ նշելու: Հավանաբար Վալենտինի տոնին կմասնակցեմ ինչ-որ միջոցառման, բայց այժմ դժվարանում եմ հստակ ինչ-որ բան ասել: Ես միշտ Վալենտինն եմ նշել, քանի որ Սուրբ Սարգիսը նոր տոն է: Գուցե շատերն ասեն, որ դա օտարածին  տոն է, բայց ես շատ եմ սիրում այն»,- հայտնեց դերասանուհին:

Անդրադառնալով երկրորդ կեսին սպասելուն՝ Ժաննան ասաց. «Ես անհամբերությամբ չեմ սպասում իմ երկրորդ կեսին, քանի որ կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի: Ես չեմ թերագահատում իմ կյանքի այս պահն ու համարում, որ ինչ-որ բան պակասում է: Վայելում եմ այն, ինչն ինձ տալիս է այս պահը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ