16:24 , 31 հունվար, 2015
Armlur.am-ը գրում է․
Այսօր՝ հունվարի 31-ին, տեղի է ունեցել Կառավարության արտահերթ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այն, սահմանված կարգով, պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Նոր փոփոխությամբ՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները պարտադիր փաստաթղթավորումը պետք է իրականացնեն հուլիսի 1-ից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ