«Այնպես չէ, որ մենք վաղը պայմանագիր ստորագրենք զարգացած Նոր Զելանդիայի հետ՝ մեր վիճակը միանգամից կլավանա». Տնտեսագետ


15:54 , 31 հունվար, 2015

«Այնպես չէ, որ մենք վաղը պայմանագիր ստորագրենք զարգացած Նոր Զելանդիայի հետ՝ մեր վիճակը միանգամից կլավանա». Տնտեսագետ168․am-ը գրում է․

«Ռուսաստանում ընդունվեց հակաճգնաժամային ծրագիր, ըստ որի՝ կառավարությունը պետք է աջակցի արտահանմանը, փոքր և միջին բիզնեսին, սուբսիդավորի վարկերը, որոնք վերցնում են այն ձեռնարկությունները, որոնք ուղղված են արտահանմանը, և սուբսիդավորի անապահով խավերին, իսկ Հայաստանը հակաճգնաժամային ծրագիր չունի»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեց տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ ընդգծելով նման ծրագրի կարևորությունը: Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունն արդեն առաջին քայլն արել է: «Արտահանումը խրախուսեցին, շահութահարկը 20 տոկոսից իջեցրեցին 2 տոկոս՝ այն արտահանողների համար, որոնք 50 միլիարդ դրամից կամ 105 միլիոն դոլարից ավելի են արտահանում: Համապատասխան քայլեր է անում նաև Կենտրոնական բանկը: Այն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսը՝ մինչև 9.5 տոկոս, և միավորում է բանկերը, որը, իրենց կարծիքով, կայունացնում է բանկային համակարգը»,- նշեց տնտեսագետը: Նա հորդորեց բոլոր պետական մարմիններին, առաջին հերթին՝ Կենտրոնական բանկին՝ օպտիմիզացնել իրենց ծախսերը. «ԿԲ-ն 26 միլիարդ դրամ նախատեսել է ԿԲ-ի կապիտալ ծախսերի համար, 6.5 միլիարդ նախատեսված է վարչական ծախսերի համար: Մենք պետք է հնարավորություն ստեղծենք վերաբաշխել այն միջոցները, որոնք հիմա առաջին անհրաժեշտություն չունեն, որպեսզի կարողանանք նաև մեր սոցիալական ծանր վիճակում գտնվող խավերին փոխհատուցել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ