15:12 , 31 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է Հունաստանին պարտքի ներումը: Մասնավոր վարկատուները հրաժարվել են ներել պարտքը, իսկ բանկերն արդեն մի քանի միլիարդի ներում են արել:
«Ես պարտքի հետագա ներման համար հնարավորություն չեմ տեսնում»,-«Լենտա.ռու»-իհաղորդմամբ, ասել է Մերկելը:
Կանցլերը հայտարարել է, որ Աթենքին կշարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել, եթե Հունաստանում իրականացվեն բարեփոխումներ: Նրա խոսքով, Եվրոպան Հունաստանին ու համաշխարհային ճգնաժամից տուժած այլ երկրների կշարունակի համերաշխություն ցուցաբերել, եթե այդ պետությունները բարեփոխումներ ու տնտեսումներ իրականացնեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ