13:30 , 31 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի ինտերնետային կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին, որի ժամանակ նա մեկնաբանել էր Թուրքիայի նախագահի հրավերն ու տրված պատասխանը:
ՀՀ նախագահի ելույթը «Hurriyet»-ը բնութագրել է որպես երկրորդ մերժողական պատասխան` ուղղված Էրդողանի հրավերին: Իսկ վերնագրում տեղ է հատկացվել Սերժ Սարգսյանի հնչեցրած որակմանը, այն է` Էրդողանի հրավերի ցինիկ և անհեռատես քայլ լինելը:
Լրատվամիջոցը որոշակի կրճատումներով ուղիղ մեջբերում է արել ՀՀ նախագահի ելույթից ներքոնշյալ հատվածից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ