Ավտովթար՝ Մարտունի-Վարդենիս ճանապարհին. 1 զոհ, 5 վիրավոր


13:18 , 31 հունվար, 2015

Ավտովթար՝ Մարտունի-Վարդենիս ճանապարհին. 1 զոհ, 5 վիրավորYerkir.am-ը գրում է․

Հունվարի 30-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Տոյոտա Ալտեզա» մակնիշի ավտոմեքենան ժամը 16.50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևորուհի, 1952 թ. ծնված Նվարդ Ավետիսյանը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: