Վիրավոր զինծառայողի ողնաշարը վիրահատել են. Նա, հնարավոր է, չկարողանա քայլել


13:10 , 31 հունվար, 2015

Ադրբեջանի հերթական դիվերսիայի ժամանակ վիրավորված հայ զինծառայող Հովհաննես Ավանեսյանին նորից վիրահատել են:

Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը նշել է, որ ստիպված են եղել վիրահատություն անել․ «Վիճակը դեռ չի կայունացել, բայց մենք ողնաշարի վիրահատություն արեցինք, ֆիքսցեինք ողնաշարը, բարեբախատաբար, վիրահատությունը բարեհաջող է անցել, առաջիկա օրերին նրան արդեն կնստացնենք»,-ասել է Արամ Ասատուրյանը: