Գյումրիի սպանդից 19 օր անց սպանվածների հարազատները դեռ ամբողջովին ներգրավված չեն գործում. նրանք չեն ճանաչում իրենց փաստաբաններին


12:40 , 31 հունվար, 2015

avetisyannerGalatv.am-ը գրում է․

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանությունից հետո, 15  օր անց տուժողների հարազատներից երեքը ներգրավվեցին գործում որպես տուժողի իրավահաջորդ, եւ 18 օր անց միայն հրապարակվեց, որ  իրավահաջորդներ  Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին եւ Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։

Այսօր արդեն 19-րդ օրն է տուժողների հարազատները ոչ մի գաղափար չունեն ընդհանուր գործի քննությունից: Միայն ասում են, որ իրենց հարցաքննել են: Սակայն ինչպես հանրությանը, այնպես էլ նրանց հայտնի չէ, թե գործում Պերմյակովը մենա՞կ է, թե ոչ, ավելին, նրանք ընդհանրապես չեն հավատում, որ սպանություն գործած անձը Պերմյակովն է:

Դաժանորեն սպանված ընտանիքի հարազատները բացարձակ անորոշության մեջ են գտնվում: «Մենք ոչինչ չգիտենք, չգիտեինք անգամ, որ մենք դիմելու էինք, որ ներգրավեին մեզ որպես տուժողի իրավահաջորդ, մենք մեր վշտի մեջ տապակվում էինք, հիմա ներգրավված ենք: Են օրը քննիչի հետ հանդիպեցինք, ինքն ասաց, որ մեզ փաստաբան կտրամադրեն: Մի քանի օր լուռ էին, երեկ ուշ երեկոյան փաստաբանների պալատից զանգեցին կանչեցին ու ասացին, որ մեր գործը պաշտպանելու են պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Թամարա Պողոսյանը: Նրանց մենք չենք ճանաչում, դեռ չենք հանդիպել, բայց ասացին, որ ուրիշ փաստաբան էլ եթե ուզենք, կարող ենք վերցնել», – մեզ հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդներից մեկը՝ տիկին Ռիտան, ով սպանված ընտանիքի տանտիրուհու Հասմիկ Ավետիսյանի քույրն է:

Պաշտպան Երեմ Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հանրային պաշտպան չէ, քանի որ հանրային պաշտպանը տրամադրվում է պետության կողմից, իսկ ինքը կամովին ցանկություն է հայտնել պաշտպանել իրավահաջորդներից մեկին: Բայց թե ում շահերն է ներկայացնելու նախաքննության ընթացքում, դեռ պարզ չէ: Պաշտպանը չի հանդիպել վստահորդի հետ, դեռ գործընթացը պաշտոնականացված չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ