Անգլիայի եկեղեցիները դեմ են երեք ծնողներից երեխաների բեղմնավորմանը


12:16 , 31 հունվար, 2015

article-1378486-0BB1BAFD00000578-741_468x5231in.am-ը գրում է․

Բրիտանիայի Կաթոլիկ եկեղեցին ու Անգլիկան եկեղեցին կոչ են արել բրիտանական խորհրդարանի պատգամավորներին մերժել օրինագիծը, որը թույլ է տալիս մարդկային էմբրիոնների ստեղծում երեք բիոլոգիական ծնողների գենետիկական նյութի օգտագործմամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեխնոլոգիան մշակվել էր նպատակ ունենալով կանխարգելել ծնողներից երեխային որոշ հիվանդությունների փոխանցումը:

Եկող շաբաթ Բրիտանիայի խորհրդարանում տեղի կունենա այդ հարցով քվեարկություն, դրա ելքը ցույց կտա՝ արդյո՞ք Բրիտանիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ պաշտոնապես կթույլատրվի 3 գենետիկական ծնողներից բեղմնավորումը: