Երեկ առավոտյան հայտնի է դարձել, որ Ժերար Պիկեն և Շակիրան տղա են ունեցել: Քիչ ավելի ուշ հայտնի երգչուհին ու ֆուտբոլիստը պաշտոնապես հայտարարել են դրա մասին, և հիմա մենք նաև գիտենք, թե նրանք ինչ անուն են տվել իրենց երկրորդ որդուն:
37-ամյա երգչուհու կայքում հայտնվել է այս գրությունը. «Մենք ուրախ ենք հայտնել Սաշա Պիկե Մեբարաքի` Շակիրա Մեբարաքի և Ժերար Պիկեի որդու ծննդյան մասին: Տղան ծնվել է հունվարի 29-ին` 21:54 րոպեին Բարսելոնայում: Սաշան անուն է, որն ունի հունական և ռուսական արմատներ, այն նշանակում է «մարդկության պաշտպան» և «զինվոր»: Հիվանդանոցում, որտեղ ծննդաբերել է Շակիրան, հաստատել են` մայրը և փոքրիկն առողջ են»:
