Լեհաստանում տրանսսեքսուալը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում


10:58 , 31 հունվար, 2015

15719801in.am-ը գրում է․

Տրանսսեքսուալ Աննա Գրոդսկան մտադիր է առաջադրվել Լեհաստանի նախագահի պաշտոնում։ Գրոդսկան երկրում առաջին տրանսսեքսուալն է, ով ընտրվել է Ազգային ժողովի ստորին պալատում։ Այս մասին հայտնում է Newsweek Polska-ն։

Գրոդսկայի խոսքով՝ իր թեկնածությանը կաջակցի Կանաչների կուսակցությունը, որի անդամ է ինքը։ Լրագրողների հետ զրույցում ապագա թեկնածուն հայտարարել է, որ չի վախենում քաղաքական գործիչների դատապարտումներից։

Գրոդսկան պատգամավոր է ընտրվել 2011 թվականին՝ սեռափոխության ավարտից մեկ տարի անց։ Նա իրավապաշտպան Trans-Fuzja հիմնադրամի հիմնադիրն է և զբաղվում է տրանսգենդերների շահերի պաշտպանությամբ։