Շնորհավոր տոնդ, սիրահա՛ր. armlur.am


09:30 , 31 հունվար, 2015

Շնորհավոր տոնդ, սիրահա՛րArmlur.am-ը գրում է․

Այսօր Հայաստանում նշվում է Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Սա Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարիմ 14 զինվորների տոնն (երիտասարդների օրհնության օր) է: Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ «լույս» է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։ Շատերը հավատում են, որ Սուրբը ուրբաթ երեկոյան և գիշերը այցելում է մարդկանց տները։

S.-Sargis

Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում՝ հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց, և նրա ձիու ոտնահետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ