03:35 , 31 հունվար, 2015
Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները ներկայացրել են խորհրդարանին մի օրինագիծ, որի համաձայն առաջարկվում է զրկել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին նախագահի պատվավոր կոչումից: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ Ուկրաինայի նախագահները պահպանում են նախագահի պատվավոր կոչումը մինչև կյանքի վերջ:
«Ուկրաինայի նախագահի կոչումը պաշտպանվում է օրենքով և պահպանվում է ցմահ, եթե միայն նա չի հեռացվել պաշտոնից նրան անվստահություն հայտնելու կարգով»,- ասված է երկրի սահմանադրության մեջ:
Օրենքի համապատասխան նախագիծը հրապարակվել է խորհրդարանի կայքում ուրբաթ օրը: Տվյալ օրենքի նախագծի նախաձեռնողներից մեկը «Ռադիկալ կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն է:
Մասնավորապես՝ խորհրդարան է մտցվել «Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին օրենքի նախագիծը»: