ԱՄՆ-ն մտադիր է անհատական դեղորայք ստեղծել‏


00:33 , 31 հունվար, 2015

9439984571in.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատմել է միլիոնավոր կամավոր ամերիկացիների գենետիկ տեղեկատվությունը հավաքելու և վերլուծելու մտադրության մասին: Ուսումնասիրությունն արվում է նոր դեղորայքի մշակման համար, որոնք պետք է ավելի արդյունավետ պայքարեն կոնկրետ մարդու հիվանդության հետ, գրում է BBC-ն:

Օբամայի խոսքերով՝ այս նախաձեռնությունները վերջնական արդյունքում ուղղված է անհատական դեղորայք մշակելուն և նոր ճանապարհ կհարթի դեպի փրկարարական բացահայտումները:

ԱՄՆ-ի նախագահն առաջարկել է այս նախագծի ֆինանսավորման համար 2016թ. բյուջեից 250 միլիոն դոլար տրամադրել: