Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներին տրամադրվել է հանրային պաշտպան


22:52 , 30 հունվար, 2015

58447Araratnews.am-ը գրում է․

Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը և Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով։ Այս մասին հաղորդում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի 30.01.2015թ. որոշմամբ տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին և Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ