Ծովային բույսերի և կենդանիների մեկ քառորդը կարող է անհետանալ. կենսաբաններ


22:20 , 30 հունվար, 2015

155732281in.am-ը գրում է․

Գիտնականները հայտարարում են, որ ծովային բուսական և կենդանական աշխարհի 20-25 տոկոսը վերանալու սպառնալիքի տակ են մարդու միջամտության պատճառով: Հետազտության մասին հաշվետվությունը հրապարակվել է Current Biology պարբերականում:

Ըստ կենսաբանների` ձկների որսը, արտադրական թափոնները ջուրը լցնելը, վառելանյութի տեղափոխությունը սպառնում են ծովային օրգանիզմների շուրջ քառորդ մասի ոչնչացմամբ:

Ըստ գիտնականների` ժամանակն է դադարեցնել կենդանիներին ծովայինի և ցամաքայինի բաժանելը: Պետք է հոգ տանել բոլորի մասին: