Եռյակը հանդես կգա «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցով արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ


18:23 , 30 հունվար, 2015

TH_parliament11Nyut.am-ը գրում է․

ԱԺ-ում կայացավ ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ԺԿ-ի դռնփակ նիստը, որից հետո լրագրողների հարցերին պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ որոշում է  կայացվել երկուշաբթի՝ ԱԺ քառօրյայի մեկնարկի օրը, երեկոյան ժամը 18:00-ին Շրջանառության  հարկի մասին օրենքի հարցով արտահերթ նիստ հրավիրել. «Քիչ հետո կվերցնենք ձևաթուղթը և կներկայացնենք ԱԺ ղեկավարությանը։ Երեք ուժերի կողմից լիազորված եմ հայտարարելու, որ մենք աջակցում ենք փոքր ու միջին ձեռներեցներին, և կողմ ենք այս օրենքի կասեցմանը: Կառավարությունը մարդկանց պետք է աշխատելու հանարավորություն տա, ոչ թե դրդի արտագաղթի», – ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ