18:17 , 30 հունվար, 2015
Times.am-ը գրում է․
«Սպի» (The Cut) ֆիլմի ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ժամանակավոր ցուցադրությանը: Նա եղել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
15, 5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի ստեղծմանն աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ