Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը


18:11 , 30 հունվար, 2015

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսըLife.panorama.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության  նախարարությունը վերահաստատեց, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի:

 

Միաժամանակ, պարզվել է, որ  13 հիվանդներից 5-ը հանդիսանում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և  այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաև  նկատի ունենալով, որ վերոհիշյալ հիվանդության բուժումը չի ներառվում առողջապահական ապահովագրությամբ փոխհատուցվող հիվանդությունների ցանկում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը համապատասխան քննարկումներ է անցկացրել հիմնական բաժնետեր «Քրոնիմետ մայնինգ»-ի և Առողջապահության նախարարության ղեկավարության հետ:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ