16:10 , 30 հունվար, 2015Այս մարդիկ այնպիսի տեսք ունեն, ասես հենց նոր են վերջացրել ցածրորակ սարսափ ֆիլմի նկարահանումները և դեռ չեն հասցրել մաքրել գրիմն ու զգեստափոխվել։ Նրանք նման են դիվային կերպարների, որոնք կարող են լեղաճաք անել ցանկացած մարդու։ Այնուամենայնիվ, նրանք ո՛չ դերասաններ են, ո՛չ այլմոլորակայիններ, ոչ էլ դժոխքից արտագաղթած դևեր։ Նրանք պարզապես մասնակցում են Դաջվածքների միջազգային էքսպոյին, որն անցկացվում է Վենեսուելլայի մայրաքաղաք Կարակասում։ Դիվային արտաքինով աչքի ընկնող այս մարդիկ Կարակաս են եկել աշխարհի տարբեր ծայրերից՝ էքսպոյին իբրև կենդանի ցուցանմուշներ հանդես գալու համար։ Էքսպոյի մասնակիցների մաշկը պատված է դաջվածքներով ու փիրսինգով, սակայն նրանք այդքանով չեն սահմանափակվել։ Ոմանք անգամ իմպլանտներ են տեղադրել մաշկի տակ, իսկ ոմանք էլ հատուկ ներկանյութ ներարկել իրենց խնձորակներում՝ ավելի սարսափազդու տեսք ստանալու համար։ Մանակիցներից ամենախելահեղները փոխել են իրենց գանգի կառուցվածքը։ Պարզապես ցնդել կարելի է. մարդիկ ինչ ասես չեն անում գեղեցկանալու համար, իսկ սրանք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց այլանդակելու համար։





