«Ես նստացույց եմ հայտարարում». առևտրականնեերը շարունակում են բողոքի ակցիան


13:04 , 30 հունվար, 2015

«Ես նստացույց եմ հայտարարում». առևտրականնեերը շարունակում են բողոքի ակցիանPanorama.am-ը գրում է․

Կառավարության մոտ հավաքված առևտրականներն այս պահին վանկարկում են «Կասեցում, կասեցում»:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ մինչ օրենքի կասեցում ինքը նստացույց է հայտարարում և մոտացավ կառավարության աստիճաններին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին նստել այնտեղ: 

Առևտրականները շարունակում են «կասեցում» վանկարկումները և պահանջում հանդիպում վարչապետի հետ: Ակցիայի մասնակիցներից շատերը հայտարարեցին, որ միանում են Արտակ Խաչատրյանի նստացույցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ