Ջավախքահայության համար շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվել քաղաքական առևտրին մասնակցելու համար


11:09 , 6 հոկտեմբեր, 2012

Այս պարագայում, փաստորեն, ջավախքահայության համար շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Վրաստանում դե ֆակտո գոյություն ունի երկու ազդեցիկ քաղաքական ուժ, որոնք բաժանել են իշխանությունը, և առաջիկա նախագահական ընտրություններում թեժ պայքար է սպասվում: Ջավախքի հասարակությունը հիմա պետք է ոչ թե բաժանվի երկու հատվածի` կախված այն բանից թե որ քաղաքական ուժին է համակրում, այլ պետք հստակ պայման դնի` ո՞ր քաղաքական ուժն է ջավախքյան հասարակության խնդիրների լուծման ավելի արդյունավետ ուղիներ առաջարկում: Ջավախքահայությունը պարտավոր է իր ակտիվ մասնակցությունն ունենալ քաղաքական առևտրին: