11:45 , 30 հունվար, 2015
Slaq.am-ը գրում է․
Հինգշաբթի գիշերը ծնվել է հայտնի երգչուհի Շակիրայի և ֆուտբոլիստ Ժերար Պիկեի երկրորդ որդին: Այդ մասին տեղեկացնում է goal.com-ը:
Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով` առանց բարդությունների: 27-ամյա ֆուտբոլիստն ու 37-ամյա կոլումբիացի փոփ աստղը կեսգիշերն անց հայտարարել են երեխայի ծնունդի մասին:
Հիշեցնենք, որ զույգի առաջնեկը` Միլանը, լույս աշխարհ է եկել շուրջ երկու տարի առաջ: