12:46 , 30 հունվար, 2015Որոշ պատմաբաններ վստահեցնում էին, որ Նապոլեոն Բոնապարտը հավանաբար պատմության ամենացածրահասակ ղեկավարն էր, սակայն նա այդքան էլ ցածրահասակ չէր: Իրականում, մեղավորը չափման միավորներում առկա շփոթմունքն էր: Ֆրանսիացիներն ունեին իրենց ֆուտը, շվեդները` իրենց, անգլիացիներն էլ իրենցը:
Իսկ որքա՞ն է այժմյան ղեկավարների հասակը․ ներկայացնում ենք ստորև․
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասակը 165 սմ է, նա դասվում է ցածրահասակ նախագահների շարքում

Ճիշտ նույնքան հասակ ունի նաև Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելը՝ 165 սմ

Ասում են, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասակը տատանվում է 165-170 սմ-ի հատվածում, սակայն նա, իրեն հատուկ խորհրդավորությամբ, թաքցնում է իր մասին տվյալները:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հասակը 171 սմ է

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ունի 170 սմ հասակ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դասվում է բարձրահասակ ղեկավարների շարքին, նա ունի 188 սմ հասակ

Ամենաբարձրահասակ ղեկավարներից է նաև Բարաք Օբաման՝ ԱՄՆ նախագահը, նրա հասակը 185 սմ է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ամենաբարձրահասակն է՝ 190 սմ հասակով
