Չեխիայի ոստիկանությունը որոշել է, որ նախագահի վրա ձվեր նետելը հանցագործություն չէ. ԶԼՄ-ներ


06:54 , 30 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

656068075

Չեխիայի ոստիկանությունը գնահատական է տվել ցուցարարների գործողություններին, ովքեր անցած տարվա նոյեմբեր ամսին ձվեր և այլ առարկաններ են նետել երկրի նախագահ Միլոշ Զեմանի վրա, հաղորդում է «Պրաժսկի տելեգրաֆ»-ը:

Ոստիկանների կարծիքով՝ այս գործողությունները քրեական հանցագործություններ չեն, դրանք հարկավոր է որպես ադմինիստրատիվ օրինախախտումներ գնահատել:

Պարբերականը հիշեցնում է, որ չեխ առաջնորդի վարած քաղաքականությունից դժգոհ մարդիկ Պրահայում անցած տարվա նոյեմբերի 17-ին տեղի ունեցած «թավշե հեղափոխության» 25-ամյակին նվիրված հուշատախտակի բացման արարողության ժամանակ սուլել և ձվեր են նետել նրա վրա: Այդ ժամանակ ոստիկանները ոչ ոքի չեն ձերբակալել:

Ավելի ուշ, դատախազությունը այս դեպքի առթիվ միանգամից երեք դիմում է ստացել և սկսել է ստուգել ոստիկանության գործողությունները: