Վեց հոգու սպանդի ենթարկող մարդը չի կարող էմոցիոնալ հիշողություն ունենալ


04:18 , 30 հունվար, 2015

Ավետիսյաններին սպանդի ենթարկման մեջ մեղադրվող Պերմյակովին տարել են հանցագործության վայր, որտեղ նա ուշաթափվել է...
Դատական հոգեբանությամբ զբաղվողները չհետաքրքրվեցի՞ն, թե ինչու է ուշաթափվել...
Սառնասրտորեն վեց հոգու սպանած, իսկ վեցամսյա երեխային մորթի ենթարկած անձը չէր ուշաթափվի, կշարունակեր շատ հանգիստ ցուցմունքներ տալ:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Պերմյակովը մենակ չի գործել, նա թաքցնում է հանցակիցներին: Հայտնվելով դեպքի վայրում՝ նա հուզական շոկի մեջ է հայտնվել, նրա աչքի առջև վերարտադրվել է սպանդը, և ուշաթափվել է: Եթե ինքը միայնակ գործած լիներ, չէր կարողանա պատկերացնել այն պարզ պատճառով, որ վեց հոգու սպանդի ենթարկող մարդը չի կարող էմոցիոնալ հիշողություն ունենալ...