Երիտասարդ ադրբեջանցին իր հորը կանչում է Սիրիա ջիհադի


01:58 , 30 հունվար, 2015

Այսօր Սիրիայում կռվող ծայրահեղականները մի նոր տեսահոլովակ են տարածել, որտեղ երիտասարդ ադրբեջանցին իր հորը կանչում է Սիրիա ջիհադի: Նա խորովածի սեղանի շուրջ ասում է, որ այսպես է Ալլահը փոխհատուցում իրենց, քանի որ նրանք հետևում են նրա պատվերներին ու Ղուրանին: Բացի դրանից, այդ տարածքներում շատ են անտեր մնացած դատարկ տները, որտեղ կարելի է հանգիստ բնակություն հաստատել: Ադրբեջանցի ծայրահեղականը նշում է, որ այդտեղ ապրուստը շատ անգամ ավելի հեշտ է, քան Ադրբեջանում: Վերջում ասում է, որ հայրը ցանկության դեպքում կարող է կապվել Էլնուր անունով մի մարդու հետ, որը նրան կօգնի մեկնել Սիրիա: