Եթե կան մայրաքաղաքի ճանապարհին խոչընդոտների հանդիպած գյումրեցիներ, խնդրում ենք դիմել ոստիկանություն


22:07 , 29 հունվար, 2015

Պարզաբանում 
Որոշ լրատվամիջոցներ այսօր տեղեկատվություն են տարածել, թե մի խումբ գյումրեցիներ ցանկացել են գալ Երևան՝ մասնակցելու մանր բիզնեսի ներկայացուցիչների նախատեսվող ցույցին, և ոստիկանությունը խոչընդոտել է նրանց մայրաքաղաք գալուն:
Հայտնում ենք, որ նման հանձնարարական ոստիկանության ստորաբաժանումներից ոչ մեկին չի տրվել: Իսկ եթե կան մայրաքաղաքի ճանապարհին խոչընդոտների հանդիպած գյումրեցիներ, խնդրում ենք դիմել ոստիկանություն։

Կից նյութը` այստեղ