Ծաղկեփունջ նետելու ավանդույթը. տարբերակներ և այլընտրանքներ


19:28 , 29 հունվար, 2015

Wedding.am-ը գրում է․

Հարսանեկան արարողության ընթացքում հարսի ծաղկեփնջի նետման ավանդույթը, հայտնի է և սիրված  բոլորի կողմից: Այն ամենասպասված պահերից մեկն է հարսանիքի ողջ ընթացքում: Սակայն, Դուք կարող եք այն դարձնել ավելի հաճելի և հետաքրքիր, եթե այդ հարցին մոտենաք անսահման երևակայությամբ: Ներկայացնում ենք հարսի ծաղկեփնջի նետման այլընտրանքային տարբերակներ:

Ինչպես է տեղի ունենում հարսի ծաղկեփնջի նետման ավանդական տարբերակը:  Չամուսնացած աղջիկները հավաքվում են, սովորաբար շարք են կազմում, հետո հարսը մեջքանց կանգնելով աղջիկներին ետ է նետում ծաղկեփունջը: Նա, ով կբռնի ծաղկեփունջը, կնշանակի, որ ինքն էլ շուտով կամուսնանա:

Ծաղկեփունջ նետելու ավանդույթը ինքնին հրաշալի է, բայց Դուք կարող եք այդ արարողակարգը դարձնել էլ ավելի գեղեցիկ, զվարճալի և հետաքրքիր:

Ծաղկեփունջը նետելու այլ տարբերակներ՝

1. Հարսը ափի մեջ, որում բռնում է ծաղկեփունջը պահում է նաև ժապավեններ, այն քանակով, որքան որ կազմում է չամուսնացած աղջիկների թիվը: Ժապավեններից մեկը նա ամուր կապում է ծաղիկեփնջից: Աղջիկներից յուրաքանչյուրը ընտրում է ժապավենների ծայրերից մեկը,  և բոլորը միասին սկսում են քաշել ժապավենների ծայրերից: Նա, ում ժապավենը կապված կլինի ծաղկեփնջից,  կդառնա ծաղկեփնջի տիրուհին: Այդ ամենը կարելի է անել նաև այլ կերպ, բոլոր ժապավենները կապված ծաղկեփնջից, պպահելով իրենց ձեռքերի մեջ, մի քանի անգամ պտտվում են հարսի շուրջը և հարսը սկսում է մկրատով կտրել այդ ժապավենները: Նա, ում  ժապավեն կմնա վերջում՝ կստանա ծաղկեփունջը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ