18:38 , 29 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ստացվել է տուժող Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ ի լրումն փորձագետի թիվ 2158/հ եզրակացության։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ փորձագետների՝ Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի ցնցման, վերին շրթունքի, աջ ակնակապճի վերին և ստորին կոպերի փափուկ հյուսվածքների սալջարդերի և արյունազեղումների ձևերով, պատճառվել են բութ առարկայի/ների/ ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը քրեական գործի շրջանակներում ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, եւ նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանությունը դեկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել ՀՀ քաղաքացի Արշակ Սվազյանին:
Նույն օրը վերջինս խոստովանական ցուցմունքներ է տվել , որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, նախապես մուտք է գործել Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտք և սպասել շենք մուտք գործող Արամ Մանուկյանին, որից հետո շքամուտքի վերելակի դռների դիմաց մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին և դիմել փախուստի: Դեպքի ժամանակ հագին եղել են մուգ կտորից բաճկոն և տաբատ, կրել է բրդե գործվածքով պատրաստված մուգ մոխրագույն գլխարկ:
Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ա.Սվազյանը մատնացույց է արել դեպքի վայրը, հայտնաբերվել և առգրավվել են դեպքի օրը կասկածյալի հագին եղած հագուստները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ