ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալուց հետո հայտնվել է մի յուրահատուկ իրավիճակում` իրեն հայտարարելով ընդդիմություն: Այս ընթացքում ՕԵԿ-ը փորձում է հանրային աջակցություն ձեռք բերել և ոչ մի ջանք չի խնայում` իր մտադրություններն արդարացնելու հարցում:
Սակայն ՕԵԿ-ը մարդկանց շրջանում չի ընկալվում որպես լուրջ և վստահելի ուժ, քանի որ կոալիցիայից դուրս եկած և իրեն միանգամից ընդդիմադիր հռչակած քաղաքական միավորը չի կարող քաղաքական դաշտում ընկալվել որպես ռեալ դերակատար:
Վերջին շրջանում ՕԵԿ-ը Արթուր Բաղդասարյանին ներկայացնում է որպես մրցունակ և քաղաքական դաշտում պահանջված անձնավորություն, որը կարող է կարոր նշանակության հարցեր լուծել:
Բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը, ՕԵԿ-ի «ռեանիմացիայի» ջանքերը ի դերև են լինում, թեև Արթուր Բաղդասարյանի թիմի համակիրները, ովքեր փոքր թիվ են կազմում, վարդագույն ակնոցներ դրած՝ սպասում են ՕԵԿ-ի լավ ժամանակներին: Մնում է փաստել, որ ՕԵԿ-ի գնացքը մեր երկրի քաղաքական դաշտից արդեն գնացել է, իսկ վերջին շրջանում ՕԵԿ-ի ակտիվացումը միայն Օրինաց երկրի վերջին առկայծումն է:
ՀԳ. Քաղաքական ուժերից կենսունակ է այն ուժը, որը որ վստահություն ունի: